ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

«ՏԱՎՈՒՇ ՖՈՒԴ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Այսօր
2010
10 ● 03
20:52:28

Հայերեն | English

«Տավուշ Ֆուդ» Հասարակական Կազմակերպություն


AID


Տավուշի մարզը: Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում. տարածքը անտառային է , որտեղ աճում են մրգատու ծառեր, և մրգերի մշակումը հանդիսանում է տարածաշրջանի զարգացման հիմնասյուներից մեկը: «Տավուշ ֆուդ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի աջակցի Տավուշի մարզի և տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին , սատար կանգնի նրանց:
Կայքը ստեղծվել է: Կայքը ստեղծվել է՝ ներկայացնելու ՀԿ-ի գործունեությունը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ցանկացողները կարող են կապվել կազմակերպության տնօրինության հետ` կոնտակտային տվյալներով: 2008 թվականի ամռան վերջին բացվեց մրգերի պահպանման և հետագա օգտագործման նպատակով ստեղծված սառնարանը՝ 200 տոննա տարողությամբ, որտեղ մրգերից բացի կարելի է պահել նաև գյուղատնտեսական այլ մթերքներ: Բացման արարողության լուսանկարները կարող եք նայել կայքի լուսանկարներ բաժնում:
Նպատակը: «Տավուշ Ֆուդ» ՀԿ-ն ստեղծվել է 2007 թվականին, կազմակերպության նպատակն է աջակցել տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին, նրանց համախմբման, կոոպերացիայի ստեղծման միջոցով: Իր հնարավորությունների, տեխնիկական զինվածության սահմաններում կազմակերպությունն օգնում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: «Տավուշ Ֆուդ» ՀԿ-ի ստեղծման կոոպերացիան իր մեջ ընդգրկում է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 94 գյուղացիական տնտեսություններ:
Գործունեությունը, տեխնիկական զինվածությունը: Գյուղատնտեսական աշխատանքների և դաշտային աշխատանքների աջակցման համար «Տավուշ Ֆուդ» ՀԿ-ն ունի մեկ անվավոր տրակտոր, որն իրականացնում է վար ու ցանքի աշխատանքներ (աշխատանքները կատարվում են ծառայության ինքնարժեքին մոտեցված գներով): Կառուցված է 200 տոննա տարողությամբ մրգի ժամանակավոր պահպանման սառնարան,որը տեղադրված է վարձակալությամբ վերցված տարածքում: Սառնարանի կարողության օգտագործումը համաձայն կազմակերպության որոշման ունի հետևյալ տեսքը.
1. անվճար կարգով 20տոննա չափով տարողություն հատակացված է տարածքի վարձատուին,
2. 80տոննա՝ ՀԿ-ն միավորող կոոպերացիայի անդամներին,
3. 100 տոննա՝ տարողությունը ծառայության զուտ ինքնարժեքով հատկացված է տարածաշրջանում գործող այլ գյուղացիական տնտեսություններին:
«Տավուշ Ֆուդ» ՀԿ-ն իր աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում համագործակցում է տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ: